Պարոնյանի անվան պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում
CultureՀակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` թատրոնը ներկայացրել է Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (բեմադրիչ` Երվանդ Ղազանչյան): ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացումը մեծ ընդունելության է արժանացել, և հանդիսատեսի ցանկությամբ ցուցադրվել երկու անգամ:
Ներկայացման ավարտին Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆը, հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Լոս Անջելեսի 5-րդ օկրուգի կառավարիչ Միխայիլ Անտոնովիչը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը դիպլոմներ և պարգևներ են հանձնել ներկայացման մասնակիցներին: