Ի գիտություն կանանց. ինչո՞ւ են տղամարդիկ ստում իրենց կանանց
LifestyleՏղամարդիկ, ովքեր «լավ լեզու» ունեն, կանանց հետհարաբերություններում հասնում են իրենց ուզածին,
իսկ երբեմնգեղեցիկ խոսելու նրանց ունակությունն ամուսնություն է փրկում: Չէ՞որ կինն ավելի հեշտությամբ կհավատա որակյալ ստին,
քան դառըճշմարտությանը:
Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ տղամարդիկ թաքցնելու բան ունեն, պարզապես նրանք չեն ցանկանում, որ իրենց կանայք ճշմարտությունն իմանան: Հասկանալով տղամարդու ստի 5 պատճառ՝ դուք կկարողանաք հասնել ճշմարտությանը, ընդ որում՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Տղամարդիկ գիտեն, թե ինչ պետք է անեն: Մենք պաշտում ենք խորհուրդներ տալ եւ հրահանգել, կարող ենք փորձել փոխել տղամարդուն՝ նույնիսկ նրա հետ դեռ ժամադրության չգնալով. ինչո՞ւ ժամանակ կորցնել: Բայց ահա ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն ցանկանում նախօրեին երեկոյան որեւէ փաբում գարեջուր խմելու մասին պատմելուց հետո փիլիսոփայական կարծիքների մի ամբողջ հեղեղ լսել: Իսկ եթե նրա երկրորդ կեսն իմանա այդ ընթացքում կնքված որեւէ գործարքի կամ ֆինանսական խարդախության մասին… այստեղ արդեն զոմբին է միանում:
Հաճախ տղամարդկանց ստի մեղավորը կյանքն է, ճակատագիրը, դե՝ նաեւ նրա նախկինը: Հնարավոր է՝ նախկինում ամեն անգամ ակումբ գնալիս կամ անծանոթ կնոջ զանգ ստանալիս տղամարդը մանրակրկիտ հարցաքննության է ենթարկվել: Արդյունքում նրա մոտ ինքնապաշտպանական բնազդ է առաջացել. նա արդեն մեխանիկորեն պաշտպանում է իրեն ու իր կյանքը՝ ինքն էլ այդ չցանկանալով:
