Yerevan, 24.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


6 գիտական անճշտություններ, որոնք տեղ են գտել «Մարսեցին» ֆիլմում (Photo)

Դեսից-դենից

   
Ռիդլի Սկոտի «Մարսեցին» բլոքբասթերը պատմում է Մարս մալորակում լքված մի տիեզերագնացի զարմանալի պատմություն։ Գլխավոր դերը խաղացել է Մետտ Դեյմոնը։ Մենք ուշադիր դիտել ենք ֆիլմն ու պարզել, թե որտեղով է անցնում գիտության ու ֆանտաստիկայի նուրբ սահմանը։
 
Ֆիլմի հիմք հանդիսացած Էնդի Ուիրայի գրական աշխատությունը հարուստ է բազմաթիվ տեխնիկական մանրամասներով, որոնց մեծամասնությունը բացակայում են ֆիլմում։ Որպես փորձագետներ, Ռիդլի Սկոտը ներգրավել էր ՆԱՍԱ-ի ներկայացուցիչների, որոնց թվում էին նաև պլանետար գիտությունների բաժնի տնօրեն Ջեյմս Գրինը և Մարսի հետազոտության բաժնի աշխատակից Դեյվ Լավերին։
Նկարահանող խմբի համար հատուկ էքսկուրսիաներ են կազմակերպվել ՆԱՍԱ-ի օբյեկտներում, ինչպես նաև նրանց հնարավորություն էր ընձեռվել ներկա գտնվելու առաջին մարսագնաց նավ Orion-ի մեկնարկին։ Ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Բուդապեշտում, որտեղ Մետ Դեյմոնի հերոսի մարսյան բնակավայրի դեկորացիաների մեծ մասը ստացել են ֆուտուրիստական ոճի ժամանցային Balna կենտրոնի շենքում։

Դե իսկ Մարս մոլորակի դերում հանդես է եկել Հորդանանում գտնվող Վադի Ռում անապատը, որը հայտնի է նաև որպես Լուսնային դաշտավայր։

1․ Փոթորիկ

Ըստ ֆիլմի սյուժեի, գլխավոր հերոսը մնում է Մարսի վրա սկսված ուժգին փոթորկի պատճառով, որի ժամանակ նա վիրավորվում է, կորցնում է գիտակցությունը, իսկ արշավախմբի մնացած 5 անդամները շատպողաբար լքում են մոլորակը առանց նրա։

ՆԱՍԱ-ում չեն հերքում, որ փոշե փոթորիկները Կարմիր մոլորակի տհաճ առանձնահատկություններից մեկն են։ Գիտնականներն ամեն տարի հետևում են նման փոթորիկների, որոնք Եվրասիայի մակերեսին հավասար տարածքներ են ծածկում ու տևում են մի քանի շաբաթ։ Լինում են նույնիսկ ավելի ուժեղ փոթրիկներ․ 5․5 տարին մեկ, ամբողջ մոլորակը պարուրում է հսկայական փոշե փոթորիկ։
Սակայն իրականում, Մարսի փոթորիկները չեն կարող նույնիսկ տիեզերագնացի մազը շարժել, եթե նա չհանի սկաֆանդրը, իսկ ծանր սարքավորումներ շուռ տալու մասին խոսք լինել էլ չի կարող, որովհետև Մարսի վրա քամու արագությունը չի գերազանցում 27 մ/վ-ը, մինչդեռ երկրային փոթորիկներն առնվազն երկու անգամ ավելի ուժեղ են լինում։ Բացի դրանից, Մարսի մթնոլորտի խտությունը հարյուր անգամ ավելի ցածր է, քան երկրայինը, ուստի ավազահատիկները չեն կարող ունենալ քիչ թե շատ լուրջ ավերիչ ուժ, սակայն սա չի նշանակում, որ դրանք չեն կարող խնդիրներ ստեղծել։
Որոշ մասնիկներ էլեկտրոստատիկ լիցք են պարունակում ու կարող են կպչել օրինակ իլյումինատորներին ու գիտական սարքավորումների դետալներին։ Էլեկտրոստատիկ լիցքերի չեզոքացումն ու փոշեզերծումը հիմնական խնդիրներից են, որոնցով զբաղվում են իրական մարսագնացներ ստեղծող ինժեներները։

Բացի դրանից, նույնիսկ թույլ փոշե փոթորիկները կարող են կեղտոտել արևային մարտկոցները ու նվազեցնել դրանց արդյունավետությունը։ Ֆիլմում դա հաշվի էին առել ու հերոսն ամեն օր սրբում էր արևային պանելները փոշուց։

2․ Կարտոֆիլ

Մետ Դեյմոնի հերոսը ֆիլմում ստիպված է բառիս բուն իմաստով սնունդ հայթհայթել, որպեսզի ողջ մնա։ Դրա համար, նա իր համար ջերմոց է կառուցում, որտեղ էլ աճեցնում է Մարսի պատմության մեջ կարտոֆիլի առաջին բերքը։ Որպես պարարտանյութ նա օգտագործում էր սեփական կկղանքը, ջուրը ստանում էր չօգտագործված հրթիռային վառելքի ջրածնից, իսկ թթվածինը՝ ածխաթթու գազից։

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Մայքլ Մամմը ենթադրում է, որ նման սյուժետային գծում ոչ մի ֆանտաստիկ բան չկա։ Խնդրահարույց կարող է լինել միայն պարարտանյութի սահմանափակ քանակությունը՝ ֆիլմում նկարագրած մեթոդին դիմելու դեպքում և մթնոլորտի ածխաթթու գազից թթվածին ստանալու արդյունավետ միջոցի բացակայությունը։
Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ) արդեն անցկացվել են գյուղատնտեսական բնույթի հաջողված գիտափորձեր։ Այսպես Veggie գիտափորձի շրջանակներում, կանաչ, կարմիր ու կապույտ լուսադիոդների միջոցով ՆԱՍԱ-ի տիեզերագնացները կանաչի էին աճեցրել, իսկ ՄՏԿ-ում տեղադրված Oxygen Generation System համակարգը մարդու կողմից արտաշնչած ածխաթթու գազից թթվածին է արտադրում։

Անկասկած, նման բան կարելի է կրկնել նաև Մարսի վրա, հարցը թերևս տվյալ գյուղատնտեսական արտադրության մասշտաբների ու արդյունավետության մեջ է։

3․ Ռադիացիա

Տիեզերական ճառագայոթումից Երկիր մոլորակը պաշտպանում է մթնոլորտն՝ իր ռադիացիոն գոտով, որը բացակայում է Մարսում։ Մետ Դեյմոնի հերոսը ֆիլմում 500 մարսային օր՝ սոլ (1 սոլը կազմում է 24 ժամ 40 րոպե երկրային ժամանակով) ժամանակ է անցկացնում ու դույզն ինչ չի տուժում ճառագայթումից։ Որքանո՞վ է դա հնարավոր։

Օրինակ՝ Apollo 11 տիեզերական արշավախմբի անդամները երբ թռնում էին դեպի լուսին, ճառագայթումը չէր զգացվում, քանի որ տիեզերանավը բավականին արագ դուրս եկավ ռադիացիոն գոտու միջով ու իրենց մնացած ուղում հարաբերական թույլ ռադիացիոն ֆոն էր։ Արդյունքում, այս պրոյեկտի ընթացքում, տիեզերագնացները ստացան 1,6-11,4 միլիգրեյ ճառագայթում, ինչը շատ ավելի քիչ է, քան ԱՄՆ-ում սահմանված առավելագույն թույլատրելի սանդղակը՝ ռադիացիայի հետ առնչություն ունեցող մասնագետների համար, որը կազմում է 50 միլիգրեյ։

ԱՄՆ-ը ուսումնասիրում է տիեզերական ռադիացիան՝ Մարս կատարվելիք թռիչքների համար։ Ռուսական «Матрешка-Р» գիտափորձը, որն անց էին կացրել ՄՏԿ-ում, ցույց էր տվել, որ տիեզերագնացների ներքին օրգանների կողմից կլանվող ռադիացիոն չափաբաժինները մի քանի անգամ ավելի փոքր են, քան ընդունված էր համարել։ Բաց տիեզերք դուրս գալիս, այն 15 տոկոսով է ավելի քիչ է կազմում, քան ենթադրյալ չափաբաժինները, որոնք հիմնված էին տեսական հաշվարկների վրա։

Անգամ այս տվյալները հաշվի առնելով, այնուամենայնիվ դեռ վաղ է մարդկանց Մարս ուղարկելու մասին մտածելը, որովհետև միևնույն է նույնիսկ ավելի ցածր այս ցուցանիշները այնուամենայնիվ շատ բարձր են մարդու օրգանիզմի համար ու պետք է մշակել այնպիսի լուծումներ, որոնք կամ կնվազեցնեն ռադիացիոն ֆոնը, կամ էլ ավելի կարճատև կդարձնեն թռիչքը։ Բացի դրանից, ՄՏԿ-ում արված գիտափորձն արվել է, երբ կայանը մոտիկ է եղել Երկրի ռադիացիոն գոտուն ու ընդահնուր առմամբ, բավականին պաշտպանված է եղել տիեզերական ռադիացիայից։

Բացի դրանից, ֆիլմում Տիեզերագնաց Ուոտնին ենթարկվում է ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական ռեակտորի ճառագայթմանը, որի միջոցով տաքանում է ռովերով ճանապարհորդելու ժամանակ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ դա միանգամայն անվտանգ է, իսկ բնական ռադիացիոն ֆոնը մոլորակի վրա այնքան բարձր է, որ ռեակտորի ճառագայթում չի ազդում ընդհանուր պատկերի վրա։

4․ Տիեզերանավը

Ֆիլմում Hermes տիեզերանավը, որը տիեզերագնացներին հասցնում է Մարս ու հետո վերադարձնում Երկիր, շատ է հիշեցնում է Discovery One տիեզերանավը՝ Ստենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմից։ Երկու նավերն էլ ունեն գրավիտացիոն անիվ, որը պտտվում է՝ ստեղծելով արհեստական ձգողականություն ու թույլ է տալիս տիեզերագնացներին պահպանել իրենց ֆիզիկական մարզավիճակը։

Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ռուդի Շմիդտը, ով հանդես էր եկել, որպես ֆիլմի տեխնիկական կոնսուլտանտ, չի բացառում նման կառուցվածքով տիեզերանավերի ստեղծումն ապագայում։ Նրա խոսքերով գրավիտացիոն անիվը փորձարկվել է դեռ 1970-ականներին ՝ առաջին ամերիկյան Skylab տիեզերական կայանում։

Որպեսզի տիեզերագնացները պահպանեն իրենց մկանային տոնուսն ու ոսկրային զանգվածը, պարզպես անհրաժեշտ է նրանց ենթարկել ձգողականության ուժի ազդեցությանը։  Տեսականորեն գրավիտացիոն անիվը կարող է ստեղծել Երկկրի ձգողականությունից երկու անգամ ավելի ցածր ձգողական ուժ, ինչը միանգամայն բավական է առողջական խնդիրներ չունենալու համար։

Hermes տիեզերանավը ֆիլմում ունի իոնային շարժիչներ։ Ներկայումս, այդ հեռանկարային ագրեգատները գտնվում է ՆԱՍԱ-ի հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Իոնային շարժիչները, որոնք նախատեսված են հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունների համար, ռեակտիվ քարշ են ստեղծում իոնացված ու էլեկտրական դաշտում մեծ արագություն հաղորդված գազի իջոցով։ Նման ագրեգատներ արդեն կիրառվում են Dawn և New Horizons տիեզերական կայանների վրա, որոնք առանձնանում են վառելիքի քիչ ծախսով ու երկարակեցությամբ, բայց միևնույն ժամանակ՝ թույլ քարշով։

5․ Սկաֆանդրը

Մետ Դեյմոնի հերոսի սկաֆանդրի ծավալը ֆիլմում 20 կիլոգրամ էր կազմում, իսկ հաստությունը՝ մի քանի միլիմետր։ Ներկայոումս նման սկաֆանդրներ չկան, սակայն ֆիլմի հեղինակները չեն էլ թաքցնում, որ առաջին հերթին էսթետիկական նկատառումներով են առաջնորդվել, որպեսզի դերասնների համար ավելի հեշտ լինի խաղալ իրենց դերը։ Ներկայումս կիրառվող սկաֆանդրները շատ ավելի ծանր են ու դրանցում դժվար է շարժվել, սակայն արդեն իսկ առկա են ավելի էլաստիկ ու թեթև սկաֆանդրների նախագծեր։

Այսքանով հանդերձ, հեռավոր տիեզերք կատարվելիք ուղևորությունների համար պիտանի սկաֆանդրների ստեղծումը հնարավոր է արդեն այսօր։ Դրա համար պետք է լրամշակել ներքին ճնշման համակարգը ու լուծել շարժունակության ու ջերմափոխանակման մի շարք խնդիրներ։

6․ Տոպոգրաֆիկ ճշգրտություն

Մարսի պեյզաժները, որոնք ցուցադրվում են ֆիլումում, ուղղակիորեն վերցված են գիտական այն տվյալներից, որոնք ստացվել են ՆԱՍԱ-յի կայաններից ու սարքերից, որոնք ուսումնասիրում են Կարմիր մոլորակը։ Ֆիլմի պրեմիերայից առաջ, գործակալությունը նաև թարմացրեց Մարսի ինտերակտիվ քարտեզը՝ ավելացնելով լանդշաֆտների դետալիզացիան, որոնք և տեղ են գտել ֆիլմում։ Այսպես օրինակ կարելի է տեսնել այն լոկացիաները, որոնք կապված են Ազիդալիական հարթավայրի ու Սկիապարելիի խառնարանի հետ։

Այսպիսով, ամփոփելով կարելի է վստահաբար ասել հոլիվուդյան այս ֆիլումում ցուցադրված դեպի Մարս ճանապարհորդություն կատարելու տեխնոլոգիական խնդիրները իրականում միանգամայն հաղթահարելի են արդեն տեսանելի ապագայում, ինչը չի կարելի ասել ասենք Տարկովսկու «Սոլյարիսի», կամ էլ «2001 թվականի տիեզերական ոդիսականի» մասին, որտեղ հիմնական շեշտը դրված է տիեզերական ճանապարհորդությունների և այլմոլորակային կյանքի գոյությանը վերաբերող էկզիստենցիալ հարցերի վրա։

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'