Երևանում 74-ամյա քաղաքացի է թունավորվել
SocietyԵրևանի Արամ խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 1941թ. ծնված Մ. Վ.-ն հոկտեմբերի 14-ին` ժամը 02.20-ին, թունավորման նախանշաններով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: