Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ղազախստան
SocietyԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 15-ին կմեկնի Աստանա: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: