Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 7 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 16 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 23-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արմենպրեսի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտե մբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3, խարդախության 7, յուրացման 2 և դրամանենգության 1 դեպք: