Ինչպե՞ս են անցել Կարգին Հայկոյի նոր ֆիլմի նկարահանումները. Գարիկն ու Արմինե Պողոսյանն ուղղակի անճանաչելի են
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Սիրո գործակից» ֆիլմի մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Հայկ Մարությանի, Գարիկ Պապոյանի, Էթերի Ոսկանյանի, Արմինե Պողոսյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Լուիզա Ներսիսյանի, Ժենյա Մկրտումյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Հարությունյանի, Ռաֆայել Երանոսյանի, Արմուշի, Լևոն Հարությունյանի և այլ դերասանների մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունն էկրան կբարձրանա հոկտեմբերի 22-ից:
BlogNews-ի հետ զրույցում պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանն ասել է, որ հատուկ դիմահարդարման միջոցով փոխել են Գարիկին և Արմինե Պողոսյանին։ Դերասանը նշել է, որ նրանք ուղղակի անճանաչելի են և առաջին լուսանկարներում համոզվում ենք դրանում։ Ի դեպ, Արմինեին փորձել են նմանեցնել ֆիլմում նրա հոր կերպարը խաղացող Ռուդոլֆ Ղևոնդյանին։
Ահա առաջին ֆոտոշարքը «Սիրո գործակցի» նկարահանումներից։












