Սահմանամերձ գյուղերում ֆիլմը կցուցադրվի անվճար, բարեգործական հիմունքներով. Հայկ Մարությանը՝ «Սիրո գործակից» նոր կատակերգության մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 22-ից մեծ էկրաններ կբարձրանա եւ հայկական կինոկատակերգությունները եւս մեկով կհամալրի «Կարգին ստուդիայի» և «Էսքիզ ստուդիայի» «Սիրո գործակից» կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակը Ռոբերտ Մարտիրոսյանը, համահեղինակը՝ Արման Մարությանը: Life.panorama.am-ը նոր ֆիլմի մասին մանրամասներ ստանալու նպատակով զրուցել է ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանի հետ:
-Հայկ, կխնդրեի նախ մի փոքր պատմեիք այս ֆիլմի ստեղծման գաղափարից:
- Պետք է ասեմ, որ այս ֆիլմի գաղափարը ունեցել ենք դեռ շատ վաղուց եւ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն էլ սկսել ենք «Սուպեր մամա» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո: Այսինքն՝ շուրջ մեկ տարի աշխատաել ենք «Սիրո գործակից»-ի վրա, փորձել ենք ամեն բան շատ բարձր մակարդակով իրականացնել:
-Արդեն հասկանալի է, որ ֆիլմը հատուկ ուղղվածություն ունի, հետաքրքիր է ինչո՞ւ, ո՞րն է եղել նպատակը:
- Այո, ֆիլմը կլինի սպորտային ուղղվածության, որի նմանը դեռ չի եղել հայկական կինոշուկայում: Մենք էլ փորձեցինք գնալ այդ քայլին: Պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում թվում էր, թե դժվարություններ կլինեն, բայց, երբ մտանք պրոցեսի մեջ, տեսանք, որ մեծ թվով մարդիկ զբաղվում են հենց մեծ թենիսով, որոնց մասին մենք անգամ չէինք կարծում: Մեզ համար նման ուղղվածության ֆիլմ ստեղծելու համար նաեւ մեծ խթանիչ ուժ հանդիսացավ այն հանգամանքը, որ սպորտով զբաղվելը ճիշտ եւ առողջ ապրելակերպ է, պետք է հաճելիորեն նկատեմ նաեւ, որ մեր անձնակազմից շատերը նկարահանումներից հետո որոշեցին զբաղվել սպորտով, շատերը՝ հենց մեծ թենիսով: Հուսամ, որ ֆիլմը դիտելուց հետո շատերը կոգեւորվեն եւ կցանկանան զբաղվել սպորտով, ինչը իսկապես, շատ կարեւոր է մարդու կյանքում:
-Կարծես թե, «Սուպեր մամա»-ի դերասանական կազմը պահպանվել է, միայն ավելացել են եւս մի քանի դերակատարներ:
- Այո, գրեթե բոլոր դերասանները պահպանվել են, միայն հերոսուհին է փոխվել, դա էլ զուտ այն պատճառով, որ սխալ կլիներ, որպեսզի գլխավոր հերոսուհին նույն մարդը լիներ, հետո մենք մտադրություն ունենք հաջորդ տարի նկարահանել նաեւ «Սուպեր մամա 2»-ը, որտեղ մեծ հավանականությամբ Անի Խաչիկյանը կրկին հանդես կգա:
Շարունակությունը՝ այստեղ