Հայ գրատպության և գրքարվեստի հանրագիտարանն ամփոփում է հայոց 500 տարվա գրականության պատմությունը
CultureՆորընծա Հայ գրատպության և գրքարվեստի հանրագիտարանն ամփոփում է հայոց 500 տարվա գրականության պատմությունը: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողներին գիրքը ներկայացնելիս ասաց «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը:
«Այն ամփոփ ներկայացնում է 500 տարվա ընթացքում մեր տպարանները, հրատարակիչներին, հնատիպ գրքերը, դրանց տպագրման նախաձեռնողներին, ամսագրերն ու լրագրերը և այլն: Հույս ունեմ, որ հասարակության լայն շերտերն այն լավ կընդունեն, սակայն վերջին շրջանում առկա է գրքերի նկատմամբ որոշակի սառնություն»,- նշեց Հովհաննես Այվազյանը:
Գրքի գլխավոր հեղինակներից մեկը և ամբողջ աշխատանքային ընթացքի ղեկավարը տեղեկացրեց, որ գրքի պատրաստման աշխատանքները տևել են 3-4 տարի:
"Արտաքուստ թվում է, թե այսօր ինֆորմացիայի աղբյուրները շատ են, և կարելի է արագ կողմնորոշվել եղած ինֆորմացիայի մեջ, սակայն որքան շատ աղբյուր ունես՝ այնքան շատ ժամանակ է պահանջում բոլոր տեղեկությունները համատեղելն ու համադրելը», - հավելեց Հովհաննես Այվազյանը:
Հայ գրատպության և գրքարվեստի հանրագիտարանը տպագրվել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մոտ 1200 -էջանոց հատորում նաև տեղ են գտել հոդվածներ Արցախում և սփյուռքում տպագրված գրքերի վերաբերյալ: