Դուբայում կառուցվելիք երկնաքերի տանիքին լողափ ու ջունգլիներ են լինելու
SocietyԴուբայում կառուցելու են The Rosemont Hotel & Residences հյուրանոց-երկնաքերը, որի տանիքին կլինեն արհեստական ջունգլիներ եւ լողափ: Ինչպես հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով Emirates247 պորտալին, համալիրը կտեղավորվի 1,3 հեկտար տարածքի վրա:
Ըստ նախագծի՝ շենքը բաղկացած կլինի 47-հարկանի երկու աշտարակներից, որոնց միջեւ կտեղավորվի ապակե պատերով հինգհարկանի սրահը: Ընդամենը հյուրանոցում կլինի 450 համար եւ 280 հարկաբաժին: Ճարտարապետի անունը եւ շինարարության ավարտի ամսաթիվը չեն ճշտվում:
Ներկայում Դուբայում, ի թիվս այլոց, կանգնեցվում Է Entisar Tower 100-հարկանի շենքը: Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի ամենաբարձր երկնաքերը համարվում Է Բուրջ Խալիֆը կամ Խալիֆի աշտարակը, որը ձեւով պտկաքար Է հիշեցնում: Դրա բարձրությունը 828 մետր Է, բացման արարողությունը կայացել Է 2010 թվականին: Երկնաքերում զետեղված են գրասենյակներ, դիտարան, բնակարաններ, հյուրանոցային համարներ, ռեստորաններ: