Սպառողական շուկայում օգոստոս ամսից գնաճ է արձանագրվում. Մինասյան
EconomicsՀանրապետության սպառողական շուկայում օգոստոս ամսից սկսած արձանագրվել է գնաճ.և՛ օգոստոսին, և՛ սեպտեմբերին գնաճի ցուցանիշը հասել է 0.1%-ի յուրաքանչյուր ամսում: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային վիճակագրության ևմիջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
« Սեպտեմբեր ամսվա գնադիտարկումները ցույց տվեցին, որը ընդհանուր 0.1% գնաճի պայմաններում պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն օգոստոսի համեմատ մնացել է անփոփոխ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6 տոսկոսով: Անփոփոխ է մնացել նաև ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` հավելեց բաժնի պետը:
Սպառողական շուկայում առկա են առանձին ապրանքներ ու ծառայություններ,որոնց դեպքում, Մարտիրոսյանի հավաստմամբ, նկատվում է գնաճ: Որոշ ծառայություններ 2015 թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ ունեցել են գնաճի միտումներ:Պարենային ապրանքների ընդհանուր գների անփոփոխ մակարդակի պարագայում 5 ապրանքային խմբերում արձանագրվել է 0.3-3.5% գնաճ: Մասնավորապես, բարձր գնաճ է արձանագրվել (3.5%) բանջարեղենի և կարտոֆիլի խմբերում, իսկ ոչ ոգելից խմիչքի գնաճը կազմել է 1.7 տոկոս:Ապրանքային 8 խմբերում գները նվազել են 1.7 –ից մինչև 0.1 տոկոսի սահմաններում: Ընդ որու մ, 4 ապրանքային խմբերում (հացամթերք, մսամթերք, սուրճ,թեյ,կակաո, ոգելից խմիչք և ծխախոտ) գնանկումը կազմել է 0.3 %: Գների նվազում է արձանագրվել նաև մրգի ապրանքային խմբում՝ 1.7 տասնորդական տոկոսով , իսկ շաքարավազի գինը նվազել է 0.69 տոկոսով:
Մարտիրոսյանը նաև նշեց, որ 2015-ի առաջին ամսում գրանցվել էր 2,15% գնաճ, որին մինչև հունիս հաջորդեց 0.1%-ի հասնող գնանկում. գնանկման ընդհանուր ցուցանիշը փետրվար – հուլիս ամիսներին կազմել էր 4,6%: Գների նվազման ցուցանիշները հատկապես բարձրացել են, և 8 ապրանքային խմբերում արձանագրվել է 1.3-32.7%:
«Առավել բարձր գնանկում արձանագրվել է բանջարեղեն, կարտոֆիլ ապրանքային խմբում (32.7%), 25.9%-ով նվազել են ձվի գները, 14.1%-ով ձկնամթերքինը, 12%-ով մրգի , 10.7%-ով նվազել է շաքարավազի գինը: 5 ապրանքային խմբերում արձանագրվել է գնաճ, հացամթերք 0.3, սուրճի, թեյի, կակաոյի գները աճել են 5.5 %, հրուշակեղենինը 11.7, այլ մթերքներինը 2.3%ով, ոչ ոգելից խմիչքի խմբաքանակում արձանագրվել է 5.4% գնաճ»,- նշեց մասնագետը:
Համեմատելով նաև 2015-ի սեպտեմբերը 2014-ի նույն ժամանակահատվածի հետ, Մարտիրոսյանն ասաց, որ տվյալ ժամանակահատվածում սպառողական շուկայում գներն աճել են 3.3 տոկոսով, այդ թվում պարենային ապրանքների գնաճը կազմել է 2.3, ոչ պարենայինը 6.1 % ծառայությունների սակագներն աճել են 1.6 %: