Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը. ՀՀ վարչապետ

Economics

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպմանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը՝ մասնավորապես ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքման համատեքստում:

ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում: Հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյանները վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը: Քննարկվել է հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների  դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության, կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություն կբացեն Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար: Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին և հումանիտար ոլորտի, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին:

Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլոկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրերի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ հույս հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն սահմանված ժամանակացույցին համաձայն՝ 2018 թվականին»- նշեց ՀՀ վարչապետը:

Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծի առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և տնտեսական աճի ապահովման հացում, ինչպես նաև՝ մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը՝ որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունավետ միջոց:

Էսհաղ Ջահանգիրին իր հերթին նշեց, որ տնտեսական բնագավառում Իրանի հաջողությունները «5+1» բանակցությունների շրջանակում նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար՝ բացելով նոր բնագավառներ: 

«Հայաստանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը և հատկապես «Արաքս» տնտեսական ազատ գոտու գոյությունը ևս դրական պայմաններ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար»,- ը նդգծեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Հայաստան է այցելել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսված են նաև Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով: Նախատեսված է նաև ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը: 

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին: 1992թ. ապրիլին Երեւանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Երկու երկրների իրավապայմանագրային դաշտը կազմում են շուրջ յոթ տասնյակ փաստաթղթեր` համաձայնագրեր, արձանագրություններ, հուշագրեր, համատեղ հայտարարություններ և այլն:

 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine