Բաքվում ամուսինը մահացու ծեծի է ենթարկել հղի կնոջը
SocietyԲաքվի Փիրալլահի շրջանում քաղաքացիական ամուսինը մահացու ծեծի է ենթարկել հղի կնոջը` Յուլիա Սերգեեւնա Լոգինովային (ծնվ. 1975 թ.), որը արյունահոսությունից մահացել է Բաքվի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտնել է Թիրալլահի ոստիկանական վարչությունը:
Նախնական հետաքննության ընթացքում պարզվել է, որ կինը ծեծի է ենթարկվել իր քաղաքացիական ամուսին Ֆաիք Սադըխովի կողմից, երբ վերջինս փորձել է պաշտպանել իր 13-ամյա որդուն` Եգորին:
Ֆաիք Սադըխովը ծեծի է ենթարկել խորթ որդուն` Եգորին: Մայրը պաշտպանել է որդուն: Տղամարդը սկսել է գոտիով հարվածներ հասցնել կնոջ գլխին եւ մարմնին: Արդյունքում հղի կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել:
Ներկայում ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Ֆաիք Սադըխովին ձերբակալելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 4, հայրասպանության 7, հարազատների միմյանց սպանության 18 եւ ամուսինների սպանության 15 դեպք է տեղի ունեցել: