Մայլի Սայրուսը համերգ կտա, որին ինքն ու հանդիսատեսը մերկ կլինեն
Lifestyletert.am-ը գրում է.
Ամերիկացի սկանդալային երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը արտասովոր «մերկ համերգ» է նախատեսում:
France24-ը մանրամասնում է, որ այդ համերգին մերկ են լինելու թե երգչուհին, թե նրա երաժիշտները և թե դահլիճում ներկա հանդիսատեսը:
Վերջին ամիսներին 22-ամյա Մայլիի հետ համագործակցող Flaming Lips նվագախմբից հստակեցրել են, որ խոսքը «ամբողջությամբ մերկ» համերգի մասին է: Հայտնի է, որ համերգը նկարահանվելու է` տեսահոլովակ ստանալու նպատակով: