«Առավոտ». Մենք հավելյալ 200 տարի չունենք, որ հասունանանք և հասնենք ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի չափանիշներին
SocietyՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
««Տո դուք գիտեք, ես ի՛նչ տղա եմ, ես իմ երկրում «պերվի կրուգ» եմ ֆռում, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարների հետ գործ-մործ եմ անամ, Բարաք Հուսեյնովիչն ինձ անձամբ է հանձնարարականներ տալիս, 17 երկրում ինձ մեդալներ են տվել։ Դուք չեք Էլ պատկերացնում, թե որտեղ ի~նչ փողեր, ինչ բիզնեսներ ունեմ ես»։ Պատկերացնո՞ւմ եք, որ Բիլ Գեյթսն այդպես գլուխ գովեր իր ասուլիսում։ Մարդիկ լրջորեն կանհանգստանային ամերիկացի միլիարդատիրոջ հոգեկան առողջության համար։
Հայ-ռուսական իրականության համար դա սովորական Է։
Իհարկե, մի քանի լրատվամիջոց թեթև հեգնանքով են գրելու նման բիզնեսմենի մասին, բայց Արա Աբրահամյանն առանձնապես «նորմայից» չի շեղվամ։ Անձնական շփումների ժամանակ մեր՝ հայաստանյան օլիգարխները ճիշտ նույն ձևով են խոսում։ Պարզապես մեզ մոտ նրանք ասուլիսներ չեն տալիս՝ այդքան խելք և զգուշավորություն ունեն։ 19-րդ դարի սկզբին ոսկե հանք գտած և այդպիսով հարստացած ամերիկացի «կովբոյը» նման ձևով կխոսեր, բալզակյան «նավորիշ» բանկիրներն էլ այդպիսի հոգեբանության ունեին։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք հավելյալ 200 տարի չունենք, որ հասունանանք և հասնենք ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի չափանիշներին»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։