Գիշերը ադրբեջանական կողմը Արցախի ուղղությամբ կրակել է դիպուկահար զինատեսակներից
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Ինչպես Արմենպրեսին հ այտնեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: