ԱՄՆ-ում 24-րդ մահապատիժն Է իրականացվել այս տարի
SocietyԱՄՆ-ի Տեխասի նահանգի իշխանությունները հոկտեմբերի 14-ին մահապատժի են ենթարկել հանցագործի, որը դատապարտված էր 2001 թվականին ոստիկանի սպանության համար: Դատավճիռն ի կատար է ածվել մահացու ներարկման միջոցով: Դա այս տարի 24-րդ մահապատիժն է ԱՄՆ-ում եւ 12-րդը Տեխասում, տեղեկացնում է Արմենպրեսը:
33-ամյա Լիչո Էսկամիլյան բարձրագույն պատժաչափի էր դատապարտվել այն բանի համար, որ 2001 թվականի նոյեմբերին կռիվ էր սարքել գիշերային ակումբից դուրս գալիս եւ հրազեն կիրառել չորս ոստիկանների նկատմամբ, որոնք փորձում էին բաժանել կռվողներին:
Ընդհանուր առմամբ մահապատիժը թույլատրված է ԱՄՆ-ի 31 նահանգներում: Այս տարվա ապրիլի դրությամբ ԱՄՆ-ում մահապատժի կատարման էր սպասում 3002 մարդ: 1976 թվականից, երբ երկրում մահապատիժը վերստին սկսեց կիրառվել, մինչեւ 2015 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 1414 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: