Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վրաստանում Էբոլայի տենդի կասկածանքով մոտ 60 մարդ հսկողության տակ է

Վրաստանում Էբոլայի տենդի հայտնաբերման նպատակով հսկողության տակ է առնվել 57 մարդ, որոնք երկիր են ժամանել մոտ մեկ ամիս առաջ:

Այդ մասին, ըստ «Նովոստի Գրուզիա» գործակալության, հայտնել է Հասարակական առողջության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխղեկավար Պաատա Իմնաձեն:

Ընդհանուր առմամբ հսկողության տակ էր 62 մարդ: Ինկուբացիոն շրջանի (21 օր) ավարտին հինգի մոտ հիվանդության առկայությունը հերքվել է, 57-ը շարունակում է մնալ հսկողության տակ: Հիմնականում նրանք ուսանողներ են Նիգերիայից: Իմնաձեն նշել է, որ 170 մլն բնակչությամբ այդ երկրում հայտնաբերվել է ընդամենը 22 վիրուսակիր:

«Այս փուլում Վրաստանում վիրուսով վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել, համապատասխանաբար, երկրում Էբոլայի վիրուսի տարածման վտանգ չկա»,-ասել է նա:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից:

Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին:

Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից երեքում՝ Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում առավել լայն տարածում գտած հեմոռագիկ տենդը, ընդհանուր առմամբ, հասցրել է ավելի քան 600 մարդու կյանք խլել: Եզակի դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում, Արևմտյան Աֆրիկայից ժամանած ուղևորների շրջանում՝ Նիգերիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Կանադայում: Օգոստոսի 8-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էբոլայի տենդը համաշխարհային մակարդակի սպառնալիք է համարել:

Բուժում կամ պատվաստանյութ տենդի դեմ դեռ գոյություն չունի: Դեղագործական խոշոր ընկերություններից ոչ մեկը միջոցներ չի ներդրել Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու համար, քանի որ նման պատվաստանյութն իրացման շատ սահմանափակ շուկա ունի և մեծ շահույթ չի խոստանում:

2014-ի օգոստոսին ռուս վիրուսաբանները հայտարարեցին, որ սկսում են աշխատել դրա ստեղծման ուղղությամբ: Օգոստոսի 12-ին ԱՀԿ-ն հավանություն տվեց պատվաստանյութի կիրառմանը, որը դեռ լիարժեք կլինիկական փորձարկումներ չի անցել:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced