Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 6 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 14 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 14-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արմենպրեսի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 14-15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությ ունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության և յուրացման 2-ական, խարդախության 6, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: