Իրանական ինքնաթիռը վթարային վայրԷջք Է կատարել շարժիչի պոկվելուց հետո
SocietyԻրանական ինքնաթիռը հոկտեմբերի 15-ին վթարային վայրԷջք Է կատարել երկրի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանում այն բանից հետո, երբ պոկվել Է օդանավի շարժիչը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:
Mahan Air մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը, որում կար շուրջ 300 մարդ, Թեհրանից չվերթ Էր կատարում դեպի երկրի հարավի Բանդար Աբաս քաղաք: Թռիչքի ընթացքում օդանավի շարժիչի հետ կապված խնդիրներ են ծագել, ինչի հետեւանքով այն պոկվել Է ինքնաթիռի կորպուսից եւ ընկել գետնին:
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում արտակարգ վայրԷջքը բարեհաջող Է անցել, ուղեւորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել: Ինքնաթիռի մոդելը չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: