Ռիո դե Ժանեյրոյում ռազմական ոստիկանության ծառայողներին արգելել են սմարթֆոններ օգտագործել
SocietyԲրազիլայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգի ռազմական ոստիկանության ղեկավարությունը հրապարակել Է կարգադրություն, որը զինվորներին եւ սպաներին արգելում Է ծառայության ընթացքում օգտագործել սմարթֆոններ եւ պլանշետներ: Փաստաթղթի համաձայն՝ այդ դրույթը չպահպանելը կհամարվի «ծանր խախտում» եւ «զինծառայողի նկատմամբ տարբեր մակարդակներով ստուգումներ անցկացնելու» առիթ կդառնա:
«Հաղորդակցվելու համար անհրաժեշտ Է օգտագործել ծառայողական ռացիա. միայն այս կանոնին հետեւելով Է ռազմական ոստիկանության ծառայողը դառնում հասարակական անվտանգության ընդգրկուն համակարգի լիարժեք մասնակիցը»,-ասված Է տարածված կարգադրության մեջ:
Դրա հեղինակների կարծիքով՝ սմարթֆոնների համար նախատեսված եւ լայն տարածում գտած հավելվածները, ինչպես, օրինակ, WhatsApp-ը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի տարբեր չաթերը չպետք Է օգտագործվեն ծառայողական նպատակներով, չնայած իրենց հարմարությանը:
«Դա խանգարում Է պարտականությունների կատարմանը, հարցականի տակ Է դնում անվտանգությունը, ծառայության արդյունավետությունն ու որակը»,- նշել են նահանգի ռազմական ոստիկանությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: