Հայաստանն ու Ղազախստանը համագործակցելու են կրթության և գիտության ոլորտում
SocietyՀայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև կստորագրվի կրթության և գիտության բնագավառում համագործակցության համաձայնագիր:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթին ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում:
«Համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է` կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունը ամրապնդելու և երկուստեք փոխշահավետ կապեր հաստատելու համար: Համաձայնագիրը կընձեռի Հայաստանի և Ղազախստանի միջև կրթական ծրագրեր կազմակերպելու հնարավորություն»,- նշեց ՀՀ կրթություն փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Համաձայնագրի ստորագրումը և դրա օրինական ուժի մեջ մտնելու գործընթացն ավարտելուց հետո կհաստատվի Հայաստանի և Ղազախստանի կրթական հաստատությունների միջև անմիջական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրերի իրականացումը: