Սահմանափակումներ են մտցվել Ռազմավիրական ճանապարհին
SocietyՌուսաստանը եւ Վրաստանը միացնող Ռազմավիրական ճանապարհի Ստեփանծմինդա-Լարս տեղամասում գիշերային ժամերին երթեւեկությունը կսահմանափակվի հոկտեմբերի 15-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակահատվածում:
Այդ մասին հաղորդել Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլայ ին ճանապարհների դեպարտամենտը:
Թբիլիսիի ժամանակով գիշերվա 00:00 ժամից մինչեւ 05:50-ը արգելված Է ավտոտրանսպորտի ցանկացած տեսակի երթեւեկությունը: Մարդատար ավտոմեքենաների երթեւեկության արգելք կսահմանվի երեկոյան ժամը 20:30-ից, իսկ 00:00 ժամից ուժի մեջ կմտնի կցասայլով, կիսակցասայլով տրանսպորտի եւ 30-ից ավելի տեղով ավտոբուսների համար նախատեսված արգելքը:
Սաստիկ տեղումների դեպքում երթեւեկությունն արգելվում Է երեկոյան ժամը 20:30-ից մինչեւ առավոտյան ժամը 05:50-ը: