Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆաշիզմի առաջնորդները քաջալերված էին Հայոց Ցեղասպանության համընդհանուր մոռացությամբ. Գարեգին Բ

Society

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել հոկտեմբերի 15-ին Երևանում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Նորին Սրբության խոսքը գիտաժողով ի բացմանը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայրապետական պատգամում նշվում է.  

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը և Հայրապետական Մեր օրհնությունը հղում գիտաժողովի բոլոր մասնակիցներին:

1915 թվականը հազարամյակների մեր պատմության ամենաողբերգական էջն է, որը հայրենազրկումի, մարդկային ու նյութական մեծ կորուստների անամոքելի ցավի դառը հիշողություններ է թողել մեր ժողովրդի հոգում: 20-րդ դարասկզբին ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ հայորդիներ` իրենց հավատի ու ազգային պատկանելության համար զոհ գնացին Օսմանյան Կայսրության կողմից իրագործված անմարդկային ոճրագործությանը` Հայոց Ցեղասպանությանը: Ավերվեցին մեր շեներն ու բնակավայրերը, թալանվեցին ու քանդվեցին մեր վանքերն ու եկեղեցիները, ոչնչացվեց մեր հայրերի ստեղծած մշակութային ժառանգությունը:

Պատմական իր Հայրենիքի մեծագույն մասը կորցրած, մեծ դժվարությունների գնով իր կյանքը վերակառուցած մեր ժողովուրդը Ցեղասպանության դաժան հետևանքները զգում է առ այսօր: Որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մեր պայքարը, մեր ջանքերը նպատակաուղղված են ցեղասպանությունների ու բռնությունների դատապարտմանը, որպեսզի աշխարհում երբեք չվտանգվի ժողովուրդների ազատ և խաղաղ ապրելու աստվածաշնորհ իրավունքը:     

Ցավալի է, որ մարդկության դեմ իրագործվող այսօրինակ հանցագործությունները տակավին տեղ ունեն մեր կյանքում: Այսօր միջազգային տարբեր հարթակներից մենք լսում ենք կոչեր ու հորդորներ խաղաղ ու ապահով աշխարհի կառուցման մասին, մինչդեռ աշխարհի տարբեր կողմերում, հատկապես Մերձավոր Արևելքում, դաժանորեն խոշտանգվում ու սպանվում են հազարավոր մարդիկ, շատեր ստիպված լքում են իրենց բնակավայրերը, անխնա ոչնչացվում են պատմամշակութային հնադարյա արժեքները: Արդյո՞ք հնարավոր է խաղաղության կառուցումը առանց արդարության, առանց նախկինում կատարված հանցագործությունների դատապարտման ու հատուցման: Փաստերով վկայված իրողություն է, որ չդատապարտված հանցագործությունը ծնում է նոր՝ ավելի մեծ հանցագործություն: Որքա՞ն զոհեր խլեց ֆաշիզմը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքին, որի առաջնորդները քաջալերված էին Հայոց Ցեղասպանության հանդեպ համընդհանուր մոռացությամբ: Որքա՞ն անմեղ մարդիկ են տառապում մեր օրերում ահաբեկչությունների պատճառով, որոնց կազմակերպիչները վստահ են իրենց անպատժելիության վրա:

Մեր ժողովուրդը, որ վշտակից է մերօրյա պատերազմներից ու բռնություններից տուժված ժողովուրդներին, աննվազ նախանձախնդրությամբ պայքարելու է արդարության հաստատման համար, քանզի արդարության և համընդհանուր դատապարտման ճանապարհն է միայն, որ աշխարհը զերծ պիտի պահի նոր ցեղասպանություններից ու ոճրագործություններից:

«Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովը կարևոր մեկ քայլ է` քննարկումների միջոցով բարձրաձայնելու և առավել հանրայնացնելու մարդկության դեմ իրագործված հանցագործությունների հիմնախնդիրները: Մենք վերստին Մեր գնահատանքն ու բարեմաղթանքներն ենք յղում գիտաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներիդ` կարևորելով ձեր առաքելությունը ի նպաստ խաղաղ ու բարօր աշխարհի կառուցման:  

Առ Աստված աղոթքով հաջողություններ ենք մաղթում գիտաժողովի աշխատանքներին և հայցում, որ Տերն Ամենակալ խաղաղություն ու բարօրություն պարգևի բոլոր ազգերին ու ժողովուրդներին»:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live