Կուբացի երաժիշտները կես դարում առաջին անգամ ելույթ են ունեցել Սպիտակ տանը
SocietyԿուբայի Buena Vista Social Club նշանավոր անսամբլը ելույթ Է ունեցել Սպիտակ տանը՝ դրանով իսկ դառնալով Կուբայի առաջին երաժշտական խումբը, որը վերջին 50 տարվա ընթացքում երգեր Է կատարել ԱՄՆ-ի նախագահի նստավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հոկտեմբերի 16-ին գրել Է բրիտանական The Guardian-ը:
Buena Vista Social Club-ի ելույթը նվիրված Էր իսպանախոս երկրների մշակութային ժառանգության ազգային ամսվան:
«Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք: Ես հանդիսականներին պատմել եմ, որ երբ 1998 թվականին վավերագրական ֆիլմ թողարկվեց Buena Vista Social Club-ի մասին, ես ձեռք բերեցի SD սկավառակը»,-ասել Է ելույթի ժամանակ ներկա գտնված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Buena Vista Social Club-ը երաժշտական նախագիծ Է, որը 1996 թվականին ստեղծվել Է կուբացի Էստրադային երաժիշտների մասնակցությամբ, որոնք համաշխարհային ճանաչում Էին ստացել դեռ մինչեւ 1959 թվականի կուբայական հեղափոխությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: