Շվեդիայում բացվել Է բռնաբարված տղամարդկանց շտապ օգնության աշխարհում առաջին կենտրոնը
SocietySՓdersjukhuset հոսպիտալը Ստոկհոլմում բացել Է սեռական բռնության զոհ դարձած տղամարդկանց շտապ օգնության կենտրոն, որը, ըստ բուժհաստատության ներկայացուցիչների հայտարարության, առաջինն Է դարձել աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է The Locals-ը:
Կենտրոնի բացումը դարձել Է տարբեր սեռերի հիվանդներին հավասար բժշկական հնարավորություններ տրամադրելու վերաբերյալ ծրագրի բաղկացուցիչ մասը:
SՓdersjukhuset հոսպիտալում, որն Սկանդինավյան երկրներում խոշորագույնն Է անհետաձգելի օգնություն ցուցաբերող մասնագետների թվով, արդեն վաղուց գործում Է բռնաբարված կանանց օգնության շուրջօրյա կենտրոնը, որը տարեկան շուրջ 600-700 մարդ Է ընդունում:
Միեւնույն ժամանակ բժիշկները հայտարարել են,որ տղամարդիկ նույնպես տառապում են սեռական ագրեսիայից, սակայն նրանք ավելի վաղ դիմելու տեղ չունեին:
Նշվում Է, որ նոր կենտրոնը գործելու Է շուրջօրյա եւ անվճար:
2014 թվականին Շվեդիայում գրանցվել Է տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության 370 դեպք: Իրավապաշտպաններն այն կարծիքին են, որ իրական թիվը կարող Է անհամեմատ ավելի մեծ լինել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: