ԼՂՀ-ում ոչնչացված ադրբեջանցի դիվերսանտների ծնողները գանգատվում են ուշադրության բացակայությունից
SocietyԲաքվի շեհիդների ծառուղում Լեռնային Ղարաբաղի դեմ դիվերսիոն գործողության ժամանակ 1997 թվականին ոչնչացված 5 դիվերսանտների թաղման վայրում վերջիններիս ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել` գանգատվելով իրենց նկատմամբ պետության անուշադրությունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ այսպես կոչված «հետախույզների» 8-հոգոց բաղկացած խմբից կենդանի է մնացել միայն մեկը` երկրորդ խմբի հաշմանդամ Ագիլ Ահմեդովը, որը գրեթե երկու տարի գերությունից հետո փոխանակվել էր:
Ադրբեջանցի դիվերսանտների խումբը ԼՂՀ դիրքապահների կողմից ոչնչացվել էր ԼՂՀ տարածքում հայտնվելուց անմիջապես հետո:
Նրանց զոհվելուց 18 տարի անց ծնողները Ադրբեջանի իշխանություններից եւ ռազմական ղեկավարությունից դժգոհություն են հայտնել իրենց նկատմամբ ուշադրության բացակայությունից: Զոհվածների ծնողները նաեւ դժգոհել են, որ միակ կենդանի մնացած Ագիլ Ահմեդովը մինչ այժմ այդպես էլ պատշաճ բուժում չի ստացել արտասահմանում եւ շարունակում է ապրել մարմնում բեկորներով:
Այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ԼՂՀ դեմ գործողութուններում Ադրբեջանի պաշտպանության բանակը իր զինվորներին որպես մսաղաց է օգտագործում: