Գերմանացի որսորդը Զիմբաբվեում սպանել Է վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ փղին
SocietyԶիմբաբվեի Ազգային բնայգում Գերմանիայից ժամանած որսորդի կողմից գնդակահարվել Է վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ փիղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է բրիտանական The Daily Telegraph թերթը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, որսորդը, որը ժամանել Է 21-օրյա սաֆարիի, փղին հոկտեմբերի 8-ին սպանել Է տեղացի գործընկերոջ հետ միասին: Կենդանուն սպանելու իրավունքն ստանալու համար գերմանացին վճարել Է 60 հազար դոլար: Բացի փղին սպանելուց, տուրում ներառված Էր «մեծ հնգյակի» այլ կենդանիների՝ ընձառյուծի, առյուծի, գոմեշի եւ ռնգեղջյուրի որսը:
Որսի կազմակերպիչը, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի, ասել Է, թե որսն օրինական Էր, եւ որ որսորդը հակաիրավական ոչինչ չի արել: Նրա խոսքով՝ իր կազմակերպությունը պահպանում Է կենդանիների սպանության բաժնեչափը: «Մենք՝ որսորդներս, հաստակաշի ենք: Մենք գիտենք՝ այդ ամենի մասին ինչ կասեն կանաչները: Փիղը շուրջ 60 տարեկան Էր, եւ շատ սերունդներ Էր տվել»,-հավելել Է զիմբաբվեցին:
Ինչպես նշում Է The Daily Telegraph-ը, վկայակոչելով որսին նվիրված ինտերնետ-ֆորումները, փիղը կարող Է այս տեսակի սպանված ամենամեծ կենդանին լինել վերջին 30 տարվա ընթացքում: Փղի ժանիքները, ըստ գնահատումների, միասին կշռել են շուրջ 54 կիլոգրամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: