Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները կշարունակեն պայքարել ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության
SocietyԹուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունն ու Հիշողության կենտրոնը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշման առնչությամբ համատեղ հայտարարություն են տարածել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հայտարարության մեջ նրանք հերքել են թուրքական լրատվամիջոցների կողմից տեղեկատվության տարածումը «ՄԻԵԴ-ի որոշմամբ հաստատվել է այն, որ Հայոց ցեղասպանությունը տեղի չի ունեցել» խորագրով` նշելով, որ նմանօրինակ տեղեկտվությունը «հորինվածք է և սուտ»: Թուրքական իրավապաշտպան կազմակերպությունները նշել են, որ երկրում հայերի կյանքին սպառնացող վտանգը շարունակում է մնալ, և որպես դրա ապացույց հիշատակել են Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի և Մարիցա Քյուչուքի սպանությունները:
Թուրքական կազմակերպությունները հայտնել են, որ իրենք շարունակելու են պայքարն ընդդեմ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայում տիրող ժխտողականության: