Պետական կամերային նվագախումբը նպասում է տաղանդավոր երիտասարդ երաժիշտների առաջընթացին
CultureՀայաստանի պետական կամերային նվագախումբն ամեն կերպ ջանում է առաջ տանել երիտասարդ և տաղանդաշատ երաժիշտների:
«Մեր նվագախումբն ավադաբար հյուրախաղերի է մեկնում աշխարհի տարբեր երկրներ: Այս տարի մենք վերադարձանք Ֆրանսիա և Շվեյցարիա կատարած շրջագայությունից, որտեղ մեզ հետ էր մեր երիտասարդ և տաղանդաշատ Դիաննա Ադամյանը: Նա «Շչելկունչիկ» մրցույթի հաղթողներից էր, Ցուկերմանի հետ նվագել է Լոնդոնի դահլիճում: Այս հյուրախաղերին երիտասարդ այս աղջիկը կրկին փայլեց և հաջորդ տարի ևս կմիանա մեզ շրջագայությունների ժամանակ»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայաստանի կամերային պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ այս տարի նվագախումբի հետ սկսել են համերգների շարք, որի ժամանակ կնվագեն երիտասարդ երաժիշտներ, ովքեր նոր անուն չեն (8-13 տարեկան են), սակայն և դեռ պրոֆեսիոնալ չեն:
«15-21տարեկան երաժիշտները այն տարիքում են, երբ գտնվում են երկու կամուրջների արանքում: Եվ իրենց պետք է ճանապարհ տանք և օգնենք, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել, քանի որ երաժշտական դպրոցներում ստանում են լավ կրթություն, սակայն, կարիք կա իրենց տանելու դեպի պրոֆեսիոնալ աշխարհ»,- նկատեց Վահան Մարտիրոսյանը:
Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը նշեց, որ իրենք միաժամանակ կազմակերպում են բարեգործական համերգներ, որոնց մասնակցում են նաև Հայաստանից տաղանդավոր երաժիշտներ, ովքեր ստանում են առաջին անգամ արտերկրում ներկայանալու և արտասահմանյան նվագախմբերի հետհամագործակության հրավերների հնարավորություն: