Բարսելոնայում կայացել է համերգ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
SocietyԲարսելոնայի «Տեատրո պրինցիպալ» համերգասրահում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի պարի պետական վաստակավոր անսամբլի մենահամերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր Իսպանիայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ:
Համերգին ներկա էին Կատալոնիայի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային գործիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: