Հայ-գերմանական ֆորումին ներկայացվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը
SocietyԲեռլինի Deutsche Teleko ընկերության գլխամասում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված հայ-գերմանական համատեղ ֆորումը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի և Հայ-գերմանական ֆորումի կողմից:
Ֆորումին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման քաղաքականության վարչության պետ Անդրեաս Գյորդելերը, Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդները և Հայ-Գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:
Համաժողովի ընթացքում հայկական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժն ու հիմնական նպատակները և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերի:
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության, տարբեր հիմնադրամների և գերմանական ՏՏ ոլորտի բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ: