Երևանում կանցկացվի ICOM -ի կոմիտեի տարեկան գիտաժողովը
SocietyԱշխարհի 16 երկրների տարբեր թանգարանների մարքեթինգի և հանրահռչակման մասնագետներ Երևանում հոկտեմբերի 24-28-ը կմասնակցեն ICOM (Թանգարանների միջազգային խորհուրդ) Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի (MPR) տարեկան գիտաժողովին:
Ինչպես տեղեկացրին իրադարձության կազմակերպիչ ICOM հայկական թանգարանների ազգային կոմիտեից և Թանագարնների աշխատողների և բարեկամների ասոցիացիայից, գիտաժողովի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի կոնյակի գործարանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։ Գիտաժողովի հիմանական աշխատանքները ընթանալու են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ ICOM -ի Մարքեթինիգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի տարեկան գիտաժողովին մասնակցելու է հրավիրվել նաև Լուվրի դպրոցի պրոֆեսոր Մարի Կլարտե Օ’Նեյլը, ով վարելու է «Թանգարանի կրթության լավագույն փորձ» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանք Հայաստանի 20 թանգարանների կրթական ծարագրերում ներգրավված աշխատակիցների համար։
Այս միջազգային գիտաժողովի շրջանակներում կբացվի «Օրենբուրգյան բրդյա շալեր. մայրերին՝ սիրով» ժամանակավոր ցուցահանդեսը։ Այն Երևանում կազմակերպելու առաջարկ է ներկայացրել ՌԴ Օրենբուրգ քաղաքի կերպարվեստի թանգարանը, որը նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել է աշխարհի տարբեր քաղաքներում։
Այն նպատակ ունի զարգացնել և ընդլայնել միջթանգարանային կապերը ԱՊՀ երկրների մակարդակով։