Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԿԳ նախարարությունն ու «Հայաստանի պատանեկան նվաճումները» երկարաձգում են համագործակցությունը մինչև 2020թ.

Society

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը երկարաձգում են համագործակցությունը: Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը համաձայնագիր ստորագրեցին` երկկողմ համագործակցությունը մինչև 2020 թվականը երկարացնելու վերաբերյալ: «Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը բարձր է գնահատում հանրային նախաձեռնությունները, որոնք միտված են մեր համակարգում այս կամ այն նորարարության կամ առկա խնդրի բացահայտմանը և լուծմանը: Նմանատիպ համագործակցության օրինակներ շատ ունենք: Հանրային հատվածի հետ աշխատանքի փայլուն օրինակ է մեր համագործակցությունը «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի հետ»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը: Նախարարը շեշտեց, որ աշխարհի դպրոցներում տենդենց է դարձել տարաբնույթ ուսումնական ծրագրերի իրականացումը, որոնք միտված են ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը շեշտեց, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն արդեն 25 տարի դպրոցներում կրթական ծրագրեր է իրականացնում: «Հինգ տարի առաջ պարոն նախարարի հետ ստորագրեցինք հուշագիր, որի նպատակն էր 400 դպրոցներում կիրառական տնտեսագիտություն դասավանդել, և իրականացրեցինք այն: Սեպտեմբերից ծրագիրն իրականացվում է 150 դպրոցներում: Երեխաները դպրոցներում տնտեսագիտություն են սովորում և հիմնադրում իրենց աշակերտական ձեռնարկությունները, ար տադրանք տալիս` այդպիսով սովորում կյանքի հմտություններ»,-նշեց նա:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրենը կարևորում է համագործակցությունը ՀՀ ԿԳՆ-ի հետ: «Փայլուն օրինակ է, թե ինչպես ՀԿ-ն նախարարության հետ միասին կարող է հանրօգուտ ծրագիր իրականացնել»,-հավելեց Արմինե Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով այն, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը հանրակրթության ոլորտում իրականացնում է կրթական ծրագրեր, որոնք մեծապես նպաստում են ոլորտի բարեփոխմանը, և որ կազմակերպությունն ունի հարուստ փորձ տնտեսագիտական, ձեռնարկատիրական, ֆինանսական, քաղաքացիական, ինչպես նաև իրավագիտական կրթության ուսումնական նյութերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման և աշակաերտների ներգրավաշության բնագավառում, հուշագրով ՀՀ ԿԳ նախարարությունը համաձայնության եկավ շարունակելու կազմակերպության հետ համագործակցությունը:

Համաձայնագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս 2011 թվականի նոյեմբերի 1-ին: Առ այսօր դրա շրջանակում կրթական ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 800 դպրոց, վերապատրաստվել և նոր որակավորում է ստացել գրեթե նույնքան ուսուցիչ: Կազմակերպությունը մշակել և խմբագրել է տնտեսագիտական, ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությանն առնչվող ձեռնարկներ:

Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Արմեն Աշոտյանն Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցեց «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառմանը: Իրենց արտադրանք էին ներկայացրել պատանիներ տարբեր մարզերից:

Նախարարը շրջեց տաղավարներով, տարբեր ապրանքներ գնեց, լուսանկարվեց տոնավաճառի մասնակից պատանիների հետ: «Հիշեք, ցանկացած տոնավաճառի մշակույթ է բանակցելը և գին «գցելը»: Ապրանքների վրա մի քիչ ավելի շատ գումար գրեք նման դեպքերում»,-տաղավարներում շրջելիս կատակեց Արմեն Աշոտյանը:

Սակայն սահմանամերձ տարածքից տոնավաճառին մասնակցող պատանիների տաղավարում նախարարը սակարկել հրաժարվեց: «Սահմանամերձ մարզ է, չեմ սակարկի»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Տոնավաճառը կրթական ծրագրի մի մաս է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնել սպառողներին և ցուցադրել այն գործարար-ձեռներեցական հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսումնառության ընթացքում: 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live