«Հայաստանի Հանրապետություն» 11 հատորանոց հանրագիտարանը Հայաստանի պատմամշակութային անձնագիրն է
Culture«Հայաստանի Հանրապետություն» 11 հատորանոց պատմական հանրագիտարանում առկա են ՀՀ կառավարության կողմից գրանցված Հայաստանի բոլոր պատմամշակութային հուշարձանները: «Այսբացառիկհանրագիտարանումներառված են ՀՀ բոլորմարզերի բնակավայրերը՝իրենցպատմամշակութայինմիջավայրով ուպատմությամբ, ինչպեսնաև Արցախիպատմամշակութայինհուշարձանները: Այս գրքի ստեղծման աշխատանքները սկսել էի դեռևս 1981թվականից,այնուհետև, երբ ստեղծվեցին թվային ֆոտոխցիկները իմ որդու` Արտեմ Հակոբյանի հետ,վերանկարեցինք Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերը»,- լրագրողների հետ սեպտեմբերի 17-ին կայցած հանդիպմանը հայտնեց հանրագիտարանի հեղինակ, պատմաբան Սամվել Հակոբյանը` հավելելով, որ հանրագիտարանը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Նա նկատեց, որ հանրագիտարանում ներկայացված են 1003 բնակավայրեր` իրենց պատմություններներով, պատմամշակութային միջավայրերով և այլ մանրամասներով: «Հանրագիտարանն իր մեջ ընդգրկում էԱրցախի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի հայկական հուշարձանների, Կիլիկյան Հայաստանի, ինչպեսնաև դարերի ընթացքում անհետացած բնակավայրերի և տեղանքների մասին տեղեկություններ.ընդհանուր առմամբ` ավելի քան 10 հազար լուսանկար: Հաջորդ տարի ես հույս ունեմ հրատարակելԱրցախի և Արևմտյան Հայաստանի հուշարձանների վերաբերյալ առանձին ձեռնարկներ»,-ընդգծեց Հակոբյանը` հավելելով, որ հանրագիտարանի մեկական օրինակ ուղարկվել է ՀՀ Նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ինչպես նաև Վատիկան և այլ վայրեր:
Հանրագիտարանի հեղինակ Սամվել Հակոբյանը շեշտեց, որ այս գիրքն ունի շատ կարևոր ճանաչողական նպատակ: «Ներկայիս սերնդի մշակութային տեղեկացվածության մակարդակը բավական ցածր է: Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի մի հանրագիտարան, որն ընդգրկի ամբողջ Հայաստանը, ինչը հնարավորություն կտա աշակերտներին, ուսանողներին Հայաստանի ամբողջ պատմության մասին տեղեկատվությունը ունենալ իրենց սեղանին` նպատակ ունենալով նաև ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնելՀայաստանի պատմությունը»,- նշեց բանախոսը` հավելելով, որ այդ գիրքը նաև մշակութային ժառանգությունը ներկայացնող գիրք-փաստաթուղթ է, որը կարող է հանդիսանալ իբրև ապացույց, թե որ ժողովուրդն է ապրում տվյալ տարածքում: «Ես որոշեցի ստեղծել մեր երկրի պատմամշակութային անձնագիրը, որպեսզիյուրաքանչյուր մարդ, կարդալով այս գիրքը, պատկերացում կազմի մեր երկրի մասին»,-պարզաբանեց Հակոբյանը:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ իրենք նախատեսել են նաև այդ հանրագիտարանի օրինակները հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի ՊՆ-ի բոլոր զորամասերին: «Հանրագիտարանի տպաքանակըառայժմ 1000 օրինակ է, բայց ես դիմել եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` ևս 1000 տպաքանակ հրատարակելու խնդրանքով, և ստացել դրական պատասխան»,-հայտնեց Սամվել Հակոբյանը` տեղեկացնելով, որ հանարագիտարանի հովանավորը Մոսկվայից է, և վերջինիս հրավերով շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայում, հայկական եկեղեցում: