Ինչպես է ստեղծվել հանրահայտ GAP բրենդը
LifestyleԻր հուշագրություններում ընկերության հիմնադիր Գապ Դոն Ֆիշերը գրում է, որ սեփական ապրանքանիշի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ինքը խանութում չէր կարողանում ընտրել սովորական ջինսե տաբատ: Ֆիշերը հատուկ մասնագիտություն և դիզայներ դառնալու ցանկություն չուներ, բայց հաղթողի բնավորություն ուներ: Օրինակ մանուկ հասակում լողով զբաղվելիս հաղթում էր իրենից մեծերին և ատում էր պարտությունը: Երբ Ֆիշերը որոշեց բացել առօրյա հագուստի իր խանութը, ոչինչ չէր կարող կանգնել նրա ճանապարհին: Գապ անունն ընտրեց Ֆիշերի կինը` Դորիսը: Լրիվ անվանումը Generation Gap է, ինչը թարգմանաբար նշանակում է հայրերի ու որդիների բախում: Անվանումը հետագայում կրճատվել և դարձավ պարզապես Gap: 1969 թվականին բացվեց առաջին Gap խանութը:
Սկզբից Gap-ը չուներ սեփական արտադրություն և վաճառում էր ժամանակին հայտնի Levi Strauss & Co ջինսերը: Որպեսզի գրավի դեռահասներին և երիտասարդությանը, Ֆիշերը ջինսերի հետ վաճառում էր երաժշտական սկավառակներ: 70-ականների վերջին ԱՄՆ-ում և Եվրոպայում կար ավելի քան 300 Gap խանութ: Այդ ժամանակ էլ Ֆիշերը սկսեց մտածել սեփական բրենդի մասին: Նա օգնական նշանակեց նորաձևության բիզնեսում մեծ փորձ ունեցող Միլարդ Դրեկսլերին: Դրեկսլերը որպես նշանաբան ընտրեց «Հեշտացրու՛» հորդորը: Հավաքածուների դիզայնը և խանութների ձևավորումը, ինչպես նաև բրենդի լոգոն միշտ լակոնիկ են եղել: Gap-ը սկսում է արտադրել ոչ միայն ջինսեր, այլև վերնաշապիկներ, շապիկներ, արտաքին հագուստ և աքսեսուարներ: Gap-ը սկսում է նաև տեղադրել հագուստը ոչ միայն դարակներում, այլև կախիչների վրա: Սակայն 21-րդ դարի սկզբին Gap-ում խնդիրներ ծագեցին: Ընդունված հավաքածուների փոխարեն Gap-ը սկսեց առաջարկել իջեցված գոտկատեղով նեղ ջինսեր և ցածր տոպեր. այս ասորտիմենտը մշտական գնորդներին դուր չեկավ: Վաճառքների ցուցանիշներն ընկան, նորաձևության քննադատները բացասական կարծիք արտահայտեցին բրենդի ողջ հավաքածուի վերաբերյալ: Նույն ժամանակ մեծ սկանդալով աշխատանքից հեռացվեց Միլարդ Դրեկսլերը, ով ժամանակին բրենդին նոր շունչ էր հաղորդել:
Gap-ը հաղթահարել է երբեմնի ճգնաժամն ու կրկին բարձր վարկանիշ է վայելում: Այժմ Gap-ը ներկայացնում են մոդել Անյա Ռուբիկը, դերասանուհի Լիվ Թայլորը, դիզայներ Ջորջինա Չեփմենը, ֆեշն-լրագրող Սեսիլիա Դինը: Gap-ն այսօր, ինչպես և տարիներ առաջ, հասարակ է: Աղջիկներն ու իրենց ընկերները կարող են նույն ոճում լինել: Gap-ի դասական կերպարը հարմար է կյանքի ցանկացած իրավիճակի համար, լինի դա զբոսանք, ժամադրություն, գործնական հանդիպում, գրասենյակ, թե խնջույք: Այսօր Gap-ն արտադրում է նաև մանկական հավաքածուներ: