Բենեդիկտ Քամբերբեչի «Համլետ»- ը ռեկորդային լսարան է հավաքել
Culture«Համլետ»-ը, որում խաղացել է դերասան Բենեդիկտ Քամբերբեչը, դարձել է բրիտանական թատրոնների պատմության մեջ ուղիղ եթերով հեռարձակվող ամենաշատ ժողովրդականություն վայելող ներկայացումը: Արմենպրեսի փոխանցմամբ`այս մասին հայտնում է Associated Pres s-ը: «Համլետ»-ն ամբողջ աշխարհի կինոթատրոններում հավաքել է ավելի քան 225 հազար հանդիսատես, որոնք դիտել են ներկայացումը լոնդոնյան «Բարբիկան» թատրոնից ինչպես ուղիղ եթերով, այնպես էլ տեսագրության միջոցով:
Ներկայացումը ցուցադրվել է 25 երկրի ավելի քան 1400 էկրաններին: gazeta.ru-ն հիշեցնում է, որ Քամբերբեչը խոստովանել է, թե վաղուց է նման մասշտաբի դեր փնտրել: «Ես չգիտեմ` կա՞ «Համլետ խաղալու համար ճիշտ տարիք» հասկացությունը, բայց ինձ թվում է, որ 36 կամ 37 տարեկանը համապատասխան ժամանակն է»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ թատերական քննադատները սառն են ընդունել «Համլետ»-ի պաշտոնական պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է եկել «Շերլոք» սերիալի աստղ Բենեդիկտ Քամբերբեչը լոնդոնյան «Բարբիկան» թատրոնում: