Նիհարելու համար անհրաժեշտ է պիցցան անձեռոցիկով ուտել
Lifestylenews.am-ը գրում է.
Ավելորդ քաշի դեմ պայքարում բոլոր միջոցներն էլ պիտանի են: Ամերիկյան «LabDoor» պարբերականի լրագրողները հետազոտություն են անցկացրել եւ պարզել են, որ անձեռոցիկի միջոցով պիցցա ուտելու սովորությունը մեծացնում է նիհարելու շանսերը: Նրանք համեմատել են պիցցայում ճարպերի պարունակությունը եւ կալորիականությունը այն դեպքում, երբ պիցցան պատառաքաղով են ուտում եւ երբ ուտում են ձեռքով՝ անձեռոցիկի օգնությամբ:
Պարզվել է, որ անձեռոցիկով բռնելուց հետո 13 գրամ ճարպից միայն 8,5 գրամն է մնում, իսկ մի բաժին պիցցայի կալորիականությունը նվազում է՝ 117 կիլոկալորիայից հասնելով 76 կիլոկալորիայի: Տարվա ընթացքում տարբերությունը կկազմի ավելի քան 3500 կիլոկալորիա, ինչը հավասար է ավելորդ ճարպի մեկ կիլոգրամի: Հետազոտողներն այն եզրակացությանն են հանգել, որ դա կազմվածքին, սրտին եւ անոթներին վնաս չհասցնելով պիցցա ուտելու պարզ եւ վստահելի միջոց է, տեղեկացնում է Kedem-ը: