Զաք Էֆրոն. «Ավագ դպրոցի մյուզիքլ» ֆիլմի աստղն այսօր դարձավ 28 տարեկան
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Դեռահասների սիրելի աստղն այսօր դառնում է 28 տարեկան: Զաք Էֆրոնը հանրությանը հայտնի է «Ավագ դպրոցի մյուզիքլ», «Հայրիկը կրկին 17 տարեկան է», «Չարլիի երկակի կյանքը», «Երջանիկը» և «Այդ անհարմար պահը» ֆիլմերից:
Դերասանության հանդեպ հակվածությունը Զաքի մոտ նկատվել է վաղ մանկությունից: Նա միշտ մասնակցել է դպրոցական միջոցառումներին և փոքրիկ նկարահանումներին:

2006 թ-ին` ավարտելով դպրոցը, Էֆրոնը ընդունվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարան, սակայն նկարահանումներն ավելի կարևոր տեղ են զբաղեցնում նրա կյանքում և շուտով դերասանը թողնում է համալսարանում իր դասընթացները:
Հեռուստասերիալներում Զաքը սկսել է նկարահանվել դեռևս 2002 թ-ից: Ճիշտ է` դերերը փոքր էին, բայց հենց այդ փոքրիկ դերերն էլ նրա առջև բացեցին նոր հնարավորություններ: Էֆրոնն այդ շրջանում հյուրի կարգավիճակում նկարահանվեց «Firefly », «Շատպ օգնություն» և «Պաշտպանը» հեռուստասերիալներում:

Հաջողությունը Զաքին ժպտաց 2005 թ-ին, երբ նա մասնակցեց «Ավագ դպրոցի մյուզիքլ» հեռուստաշոուի լսումներին և ստացավ բասկետբոլի աստղ Թրոյ Բոլթոնի դերը:
Ֆիլմում Զաքը պետք է և՛ երգեր, և՛ պարեր: Սակայն 18-ամյա դերասանի ձանն այդ շրջանում խզված էր, և որոշվեց, որ Էֆրոնի փոխարեն երաժշտական հատվածները կկատարի դերասան և երգիչ Դրյու Սիլին:
Այս մյուզիքլում դեր ստանալը շատ կարևոր էր Զաքի համար: Հեռուստասերիալից հետո արդեն դերասանին հրավիրեցին նկարահանվելու վերը նշված հայտնի ֆիլմերում:
Ի դեպ, մյուզիքլից հետո շշուկներ պտտվեցին, որ Զաքն ու ֆիլմի գլխավոր դերակատարուհին` Վանեսա Հաջինսը, հանդիպում են: Նրանց սիրավեպը տևեց 5 տարի:
Դժվար է հավատալ, բայց հրեշտակի արտաքինով այս տղան կախվածություն է ունեցել ալկոհոլից: Դրա դեմ բուժումը Զաքը սկսել է 2013 թ-ին:
Մինչ շատ դեռահասներ երազում են իրենց կողքին տեսնել Զաք Էֆրոնին, դերասանը այժմ հանդիպում է Սեմի Միրո անունով մի աղջկա հետ:
Սյունե Առաքելյան