Աշխարհի 10 ամենահիմար ու անհեթեթ օրենքները, որոնց համեմատ մեր օրենքները պարզապես գլուխգործոց են թվում
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
1. Չինաստան
1987 թվականին Չինաստանն ընդունեց օրենք, համաձայն որի՝ այն ընտանիքները, որտեղ ծնվում է 1-ից ավելի երեխա, պարտավոր են հավելյալ հարկ վճարել։ Այս կերպ չինական իշխանությունները փորձում են ազդել ծնելիության վրա ու կանխել գերբնակեցման խնդիրը։ Օրենքը գործում է առ այսօր։
2. Հունաստան

Ազարտային խաղերի դեմ պայքարի դրոշի տակ 2002 թվականին Հունաստանում ընդունեցին օրենք, որով արգելվում էր ինտերնետ-ակումբների համակարգիչներում խաղեր ունենալ։ Մեկ տարի անց օրենքն ավելի խստացրեցին ու ընդհանրապես արգելեցին բոլոր տեսակի էլեկտրոնային խաղերը։
3. Ֆրանսիա

Ֆրանսիայում օրենսդրորեն արգելված է խոզերին տալ Նապոլեոն անունը։
4. Գերմանիա

Այս երկրում էլ գործում է օրենք, որի համաձայն՝ բարձերը համարվում են զենք։
5. Իսրայել

Շաբաթի (տոն Իսրայելում) ժամանակ Իսրայելում արգելված է դիպչել այլ մարդու քթին։
6. Սվազիլենդ

Սվազիլենդի օրենսդրությամբ կանանց արգելվում է կրել այնպիսի հագուստ, որը նման է տղամարդու հագուստի, ու եթե զինվորը տեսնի կին, ով տաբատ է կրում, բոլոր իրավունքներն ունի հրապարակայնորեն հանել դրանք կնոջ վրայից։
7. ԱՄՆ

Կալիֆորնիայում գործող օրենքներից մեկն արգելում է կենդանիներին խաչասերվել հանրային վայրերից 500 մետր հեռավորությունից ավելի մոտ։
8. Ֆիլիպիններ
Ֆիլիպիններում էլ արգելված է երկուշաբթի օրերին վարել մեքենաներ, որոնց պետհամարանիշների վերջին թիվը 1 է կամ էլ 2։ 3 և 4 թվերով ավարտվող համարանիշներով մեքենաներն իրավունք չունեն երթևեկել երեքշաբթի օրերին, և այսպես շարունակ՝ մինչև ուրբաթ։ Հանգստյան օրերին սահմանափակումներ չեն գործում։
9. Ճապոնիա

Ճապոնական օրենքներից մեկը սահմանում է, որ ավագ եղբայրն իրավունք ունի ամուսնության առաջարկություն անել իր կրտսեր եղբոր սիրած աղջկան, ընդ որում՝ կրտսեր եղբայրն իրավունք չունի դժգոհելու։
10. Մեծ Բրիտանիա

Երկար տարիներ շարունակ Միացյալ Թագավորությունում օրենսդրորեն արգելված էր մահանալ բրիտանական պառլամենտի շենքում։