Բյուրոկրատական քաշքշուքները նվազել են. Թաթուլ Մանասերյանը՝ հարկային համակարգի բարեփոխումների մասին
EconomicsՀՀ-ում իրականացված հարկային բարեփոխումները, մասնավորապես նոր տեխնոլոգիաների կիրառումը, թղթաշրջանառության նվազեցումը՝ հարկատու և ղեկավար կազմի շփման ոլորտում, վերջին շրջանում շեշտակի փոփոխություններ են կրել: Այս մասին են վկայում միջազգային կառույցների գնահատականներն ու պաշտոնական վիճակագրությունը
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից ճշտեցինք՝ ինչպե՞ս է նա գնահատում վերջին տարիների կատարված փոփոխությունները և համաձա՞յն է ոլորտի բարելավման վերաբերյալ վերջին շրջանում Համաշխարհային բանկի տված դրական գնահատականներին:
«Եթե մենք համեմատում ենք էլեկտրոնային կառավարման համակարգը թեկուզ 5 տարի առաջվա վիճակի հետ, էլ չեմ խոսում 90-ականների, զգալի տարբերություններ կան: Դա չտեսնել չի կարելի: Բյուրոկրատական քաշքշուքները նվազել են, քաղաքացիներն ու կառավարման համակարգի աշխատակիցները կարող են խնայել իրենց ժամանակը: Ես կասեի նաև արդյունավետությունն է բարձրանում»:
Հարցին՝ դա կնպաստի՞տնտեսության աճի տեմպերին, մասնավորապես ստվերի կրճատման հաշվին, Մանասերյանը պատասխանեց, որ շոշափելի աճ այս պահին դեռևս ակնկալել չենք կարող, բայց փաստ է, որ կառավարման համակարգը շեշտակի բարելավվել է:
Լևոն Փանոսյան