Բոգոտայում ինքնաթիռն ընկել Է հացի փռի եւ տների վրա
SocietyԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ինքնաթիռն ընկել Է բնակելի թաղամասի վրա, ինչի հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, եւս յոթը վերքեր են ստացել, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով El Tiempo-ին:
Օդանավն աղետի Է ենթարկվել մայրաքաղաքի Էլ Դորադո օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Այն ընկել Է Վիլյա Լուսի շրջանում գտնվող հացի փռի վրա եւ հարվածել երեք բնակելի շենքերին: Հարվածից հրդեհ Է սկսվել:
Պատահարի վայր են ժամանել հրշեջներ եւ շտապօգնության բրիգադներ: Բժիշկներն արձանագրել են հինգ մարդու՝ օդաչուի, ինքնաթիռի տիրոջ, ինչպես նաեւ տղամարդու, կնոջ եւ երեխայի մահը, որոնք գտնվում Էին օդանավում: Ըստ «Ասոշիեյթեդ պրես»-տեղեկատվության, զոհվածների թվում կա մեկը, որը գտնվում Էր հացի փռում:
Տուժածներն այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսն օրհասական վիճակում են: