Ստամբուլում ԻՊ կադրեր պատրաստող գրասենյակ է հայտնաբերվել
SocietyՍտամբուլի՝ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցները քաղաքում հայտնաբերել են ընդհատակյա գործունեություն ծավալող և «Իսլամական պետության» համար տարրեր պատրաստող խմբի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական & laquo;Հաբերլեր» լրատվականը, ապօրինի ճանապարհով Թուրքիա եկած մեծամասամբ ուզբեկստանցի անձինք Ստամբուլի իրենց գաղտնի գրասենյակում պատրաստել են ուզբեկ և տաջիկ անձանց առաջիկա ժամանակներս երկրի տարածքով Սիրիա և Իրաք անցնելու և այնտեղ «Իսլամական պետության» շարքեր մտնելու համար:
Թուրքական իրավապահ մարմիններն իրականցրած գործողության արդյունքում ձերբակալել են գլխավորապես ուզբեկ և տաջիկ 50 անձի, որոնցից 24-ը 18 տարեկանից փոքր երեխաներ են եղել: Նշվում է, որ երեխաներին ծանոթացրել են ԻՊ-ի հետ և տրվել է կրթություն այն մասին, թե ինչպես պետք է ապրել «Իսլամական պետությունում»: