Ֆիլիպիններում աճում Է Koppu թայֆունի զոհերի թիվը
SocietyՖիլիպինների հյուսիսում մոլեգնող Koppu («Գավաթ», տեղական անվանումը՝ Lando) թայֆունի զոհերի թիվը հասել Է 14-ի, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով DPA-ին:
Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, մասնավորապես, յոթ մարդ Է խեղդվել, երբ նրանց մոտորանավակը շրջվել Է ծովում: Գործակալության տվյալներով՝ թայֆունի պատճառով Իլոիլո քաղաքից ոչ հեռու խորտակվել Է եւս մեկ մոտորանավակ: Առափնյա պահպանության ուժերին հաջողվել Է փրկել 32 մարդու, եւս երկուսի որոնումները շարունակվում են:
Թայֆունը ժամում 5 կիլոմետր արագությամբ շարունակում Է շարժվել դեպի հյուսիս-արեւմուտք: Ավելի վաղ Ֆիլիպինների Ավրորա եւ Իզաբելա նահանգների իշխանությունները բնակչության տարհանում են կազմակերպել մոտեցող թայֆունի պատճառով: Երկրում փոթորկի նախազգուշացման ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ Է հայտարարված:
Ամեն տարի անձրեւների տարեշրջանում՝ հունիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, Ֆիլիպիններում մոլեգնում են շուրջ քսան փոթորիկ ու թայֆուն, սակայն երկրի պատմության մեջ ամենաաղետաբերն Է դարձել 2013 թվականի վերջին նրա կենտրոնական մասը պատուհասած «Յոլանդա» գերթայֆունը: Տարերքի հետեւանքով զոհված կամ անհետ կորած ֆիլիպինցիները թիվը գերազանցել Էր 8 հազարը, գերթայֆունն ամբողջովին ոչնչացրել կամ վնասել Էր 1,1 մլն տուն՝ օթեւանից զրկելով 4 միլիոն մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: