Լայանա.«Աղջկաս փոխարեն փչել ենք տորթի մոմերը:)»
LifestyleBravo.am-ը գրում է.
BRAVO.am-ը երբ ներկայացրեց Լայանայի եւ Ռոլանդի դստեր առաջինլուսանկարները, փոքրիկը 3 ամսական էր, այսօր արդեն Էլինան 7 ամսական է եւ մայրիկի հետ նկարվել է ազգային մոտիվներով նոր ֆոտոշարքում: Երգչուհին մեզ հետ զրույցում ասել է, որ աղջնակը նկարահանման ողջ ընթացքում ժպտացել է:):
Ամուսիններն ամեն ամիս նշում են Էլինայի ծննդյան օրը.«Փոքրիկ տորթ ենք գնում ու նրա փոխարեն փչում մոմերը: Նաեւ հիշարժան նվերներ եք առնում»,-ասել է Լայանան եւ նշել, թե որն է աղջնակի արտաբերած առաջին բառը.«Պապա-պապա է ասել:): Անհավատալի է, բայց բոլորին ճանաչում է ու անդադար ժպտում: Բոլորն ասում են` կարծես արեւ լինի, «սմայլիկ»: Տեսնում ու զգում եմ, թե օրեցօր ինչպես է մեծանում»:
Շարունակությունը՝ այստեղ
