Հայաստանում ծառայող ռուս ռազմական օդաչուները ավիաշոու են ցուցադրել Զորամասի օրը
SocietyՀայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի զինծառայողները տոնել են զորամասի կազմավորման հերթական՝ 17-րդ տարեդարձը:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, տոնի հյուրերի համար օդաչուները ՄիԳ-29 ժամանակակից կործանիչներով ցուցադրել են ավիաշոու: Ռազմական օդանավակայանի երկնքում նրանք տարբեր արագություններով նավավարման բարդ ֆիգուրներ են կատարել 300-ից մինչեւ 2000 մետր բարձրությունների վրա:
Հանդիսավոր միջոցառումներն սկսվել են տոնական հանրահավաքով, որտեղ աչքի ընկած զինծառայողներին հանձնել են արժեքավոր նվերներ, մեդալներ ու պատվոգրեր: Տոնի ընթացքում ցուցադրվել են ռազմական հատուկ եւ ավիացիոն տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր եւ սպառազինություն:
Միջոցառուներին ներկա են եղել ռուսական ռազմակայանի հրամանատարությունը, Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, ՀՀ ուժային կառույցների, Երեւան քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ զինծառայողների ընտանիքների անդամները;