Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Քարնեգի հոլում
CultureՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը` վկայակոչելով համերգասրահի պաշտոնական carnegiehall.org կա յքը, Սմբատյանը հոկտեմբերի 27-ին որպես դիրիժոր կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը: Համերգը նվիրված է 1965 թվականին հիմնադրված նվագախմբի 50, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին:
Համերգին հանդես կգան նաև ջութակահարներ Սոյանգ Յունը և Ինո Միրկովիչը, մեցցո սոպրանո Քարլի Պաոլին, կոնտրաբաս Միլթոն Մաշանդրին: Երեկոյի ընթացքում կհնչեն Գերշվինի, Պիացոլայի, Բոտեզինիի, Վայլի, Օբրադորսի և այլ կոմպոզիտորների գործերը: