Սիրիայի գլխավոր մուֆթին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
SocietyՍիրիայի Արաբական Հանրապետության գլխավոր մուֆթի շեյխ Ահմադ Բադր ադ Դին Հասունը շնորհավորել է Հայաստանին` Անկախության տոնի կապակցությամբ: Արմենպրես-ի փոխանցմամբ Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանին ուղղված ուղերձում Ահմադ Բադր ադ Դին Հասունը Հայա ստանին մաղթել է խաղաղություն, անվտանգություն և կայունություն, ինչպես նաև առաջընթաց հասարակական, տնտեսական և այլ բնագավառներում:
Նա բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների` Սիրիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման համար կատարվող աշխատանքները: