ՄԻԵԴ որոշմանը Թուրքիայի ԱԳՆ արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
SocietyՄարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործող կայացրած որոշման առնչությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության արձագանքն էժանագին շահարկում է:
Այս մասին News.am լրատվական կայքի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է, որում, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ պալատի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշման վրա, դատողություններ են արվում նույն գործով ՄԻԵԴ ս.թ. հոկտեմբերի 15-ի որոշման վերաբերյալ։
Սա պարզունակ մանիպուլացիա է»,- ասել է Բալայանը։