Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարարը Ալմելոյում հանդիպել է հայ համանքի հետ ու մասնակցել պատարագին
SocietyԹուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, HDP կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հեյդար Կոնչան հոկտեմբերի 18-ին այցելել է Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցել համայնքի ղեկավարների հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոնչան Նիդերլանդներում է գտնվում գալիք ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ:
Հանդիպմանը, որը կայացել է Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում, մասնակցում
էին նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Փիթր Օմտզիխտը` Քրիստոնեա-
Կոնչան իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայոց Ցեղասպանության խնդրին: Նա նշել է, որ հայկական միջավայրում նա իրեն զգում է ինչպես տանը, իսկ հայկական կոտորածները նախորդ դարի սկզբին ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն.
«Բոլորս գիտենք, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ազգաբնակչությունը ենթարկվեց աղետալի և արյունալի դեպքերի: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք հայ ժողովրդի տառապանքները, պետք է ասենք, որ կատարվածը ցեղասպանություն էր»:
Ալի Հեյդար Կոնչան մասնակցել է նաև կիրակնօրյա պատարագին: